News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Շվեյցարական Richemont ընկերությունը, որի կազմում է նաեւ Cartier ապրանքանիշը, մտադիր է բլոկչեյն օգտագործել՝ ալմաստների մատակարարումները վերահսկելու համար: Այս մասին հաղորդում է Коммерсант.ру-ն՝ վկայակոչելով CoinDesk-ը:

Այս տեխնոլոգիայի օգտագործումը թույլ կտա նվազեցնել ալմաստի արդյունաբերության հետ կապված ռիսկերը: Ընկերության խորհրդատուն չինական Ultrain բլոկչեյն-սթարթափն է:

Richemont-ի տնօրենների խորհրդի անդամ Ջինա Քյուի խոսքով՝ բլոկչեյնը թույլ կտա վերահսկել «զուգահեռ ներկրումը», հետեւել արժեքավոր բեռների փոխադրման ժամանակ գողություններին եւ խարդախություններին:

«Մենք որոշեցինք բլոկչեյնն օգտագործել ալմաստների, թանկարժեք քարերի եւ ոսկու՝ արդյունահանման վայրից մինչեւ վերամշակող գործարաններ վերահսկման համար»,- հայտարարել է Քյուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ