News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը իր՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնում նշանակումը չի կապում վերջին շրջանում իր ակտիվ քաղաքացիական գործունեության հետ: NEWS.am-ի հետ զրույցում նա պնդում է, որ այս պաշտոնում իր նշանակումը զուտ մասնագիտական որակների հետ է կապված

«Մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի, քանի որ ես արդեն 2003 թվականից այդ բուհում եմ աշխատում որպես դասախոս, եղել եմ ուսանողական խորհրդի նախագահ, մեկ տարուց ավելի ես արդեն ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար եմ եւ վստահ եմ՝ բուհի տնօրինությունը վստահություն է ունեցել իմ մասնագիտական կարողությունների հարցում, որովհետեւ մասնագիտական կարողությունները եւ հասարակական-քաղաքական դիրքորոշումը տարբեր հարցեր են եւ ինձ գնահատել են իմ մասնագիտական կարողության համար»,- ասաց նա:

Կարեն Պետրոսյանը նշեց, որ ինքը շարունակելու է պահանջել կաթողիկոսի հրաժարականը եւ համատեղելու է նոր պաշտոնի հետ:

Նշենք, որ «Նոր  Հայաստան, նոր հայրապետ» շարժումն արդեն տեւական ժամանակ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը. նրանք ցույցերը տեղափոխել են Մայր Աթոռ, նախօրեին նույնիսկ բախում է տեղի ունեցել շարժման մասնակիցների եւ հոգեւորականների միջեւ: Նրանք պնդում են, որ այնքան ժամանակ կշարունակեն բողոքել, մինչեւ կաթողիկոսը հրաժարական տա:

Տպել
Ամենաշատ