News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է արտարժույթով Թուրքիայի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «BB +» -ից մինչեւ BB մակարդակ ։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով գործակալության մամուլի հաղորդագրությունը։

Ըստ հաղորդագրության՝ երկրում «աճել են մակրոտնտեսական կայունության համար առկա ռիսկերը», այդ թվում «ընթացիկ հաշվարկներով՝  դեֆիցիտի աճի պատճառով» ու «արտաքին ֆինանսավորման ավելի բարդ գլոբալ պայմանների», նաեւ գնաճի պատճառով։

 Fitch-ի կարծիքով՝ վստահությունը Թուրքիայի տնտեսական քաղաքականության հանդեպ վերջին ամիսներին նվազել է, ու քաղաքականության ոլորտում ձեռնարկված նախնական միջոցառումները, որոնք հաջորդել են հունիսյան ընտրություններին, ավելացրել են անորոշությունը»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Գործակալությունից հավելել են, որ «նման պայմանները կբարդացնեն երկրի տնտեսության վիճակը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ