News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի ընտրված նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը Դոնալդ Թրամփին ուղարկել է առաջարկություններ, որոնք վերաբերում են Մեխիկոյի ու Վաշինգթոնի փոխհարաբերությունների զարգացման մի շարք ասպեկտների։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ Մեխիկոյում Լոպես Օբրադորի հանդիպման արդյունքներով հայտնել է Մեքսիկայի ԱԳ ապագա նախարար Մարսելո Էբրարդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ընտրված նախագահը պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին է  փոխանցել առաջարկություն առաջիկա տարիներին ԱՄՆ-ի հետ, հատկապես Թրամփի աշխատակազմի հետ փոխըմբռնման հիմունքների մասին»,- մեջբերել է Էբրարդին Milenio թերթը։ Նրա խոսքով՝ դրանք վերաբերում են Ազատ առևտրի հյուսիսամերիկյան գոտու մասին համաձայնագրին, միգրացիային, անվտանգությանն ու հանուն զարգացման համագործակցությանը։ Ուղերձի մանրամասները չեն հրապարակվելու այնքան ժամանակ քանի դեռ դրանց չծանոթանա Թրամփը, նշել է Էբրարդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ