News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ` «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի կողմից Հայաստանում նոր պղնձաձուլարանի կառուցման ծրագրի նախապատրաստման աշխատանքներին պետական աջակցության ապահովման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, հաղորդում է «ԵկոԼուրը»:

Հաստատված է աշխատանքային խմբի անհատական կազմը: Խմբի ղեկավարը Վարագ Սիսեռյանն է` Ավինյանի գրասենյակի ղեկավարը: Խմբի քարտուղարը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանն է:

Աշխատանքային խմբի անհատական կազմում ընդգրկված են չորս նախարարությունների ներկայացուցիչներ` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանը:

«Վալլեքս» խմբի ընկերություններից ներկայացուցիչը պղնձի ծրագրի ղեկավար Կ. Ղազարյանն է:

Նշենք, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ մաս է կազմում «Վալլեքս» խմբի ընկերությունների, որի նախագահը Վալերի Մեջլումյանն է: «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ գլխավոր տնօրենը Լուսինե Մեջլումյանն է՝ Վալերի Մեջլումյանի դուստրը: «Վալլեքս» խմբի ընկերությունների մաս է կազմում նաև «Թեղուտ» ՓԲԸ-ն, որն էլ շահագործում էր Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը, որի ներկայիս վիճակի մասին բազմաթիվ բացասական փաստեր են հայտնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Մարությանը Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի հետ քննարկել է ներդրումների հեռանկարները
Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինայի հետ…
Այս տարի ակնկալվում է 28 մլն ներդրում ՀՀ տնտեսության մեջ. Արմեն Ավակ Ավակյան
Բացի այդ, հետաքրքիր է վերականգնվող էներգետիկայի ոլորտը…
Հայաստանում լուրջ ներդրումային բումի չարժի սպասել. Արմեն Ավագյան
Շվեյցարիայում նստած մուլտիմիլիոնատիրոջը չեն հետաքրքրում այն երկրները, որոնք դիրքեր են զբաղեցնում 20-րդ տեղից հետո…
Ջրային ռեսուրսների կառավարման համար ԵՄ–ն կտրամադրի 1 մլն եվրո
Հայաստանին նախատեսված է տրամադրել 1 մլն եվրո, որի շրջանակներում ենթակառուցվածքների բարելավման և սարքավորումների տրամադրման ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 600,000 եվրո...
Ուզում եք՝ բոմբ տրաքացնեք, արդեն տրաքել, պրծել ա. Ծառուկյանը՝ լրագրողներին
Մարդն ասում ա՝ բարիկադները արդեն քանդել ենք, հիմա ժամանակն ա՝ ամեն մեկն իրա գործն անի...
ՀՀ կառավարությունը շահագրգռված է Կորեայից ներդրումների ներգրավմամբ. Փաշինյանը՝ Կորեայի դեսպանին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ու Յուն Գընին…
Partner news