News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իռլանդական Ryanair  լոուքոսթերի օդանավը, որը Դուբլինից Խորվաթիա էր ուղեւորվում, հարկադրված վայրէջք է կատարել Ֆրանկֆուրտ-Հանի օդանավակայանում՝ Գերմանիայի արեւմուտքում, հայտնում է Deutche Welle-ը ։

«Առաջացել են տեխնիկական խնդիրներ, որի պատճառով նվազել է օդի ճնշումը»- պատմել է պարբերականին գերմանական ոստիկանության ներկայացուցիչը։

Ընդ որում ավելի քան 30 ուղեւորներին հիվանդանոց են տեղափոխել գլխի ու ականջի ցավերով։ Պարբերականի տվյալներով՝ չվերթը հետաձգել են մինչեւ կիրակի առավոտ ։

Սակայն ուղեւորներից մեկը DW –ին հայտնել է, որ իրենց քնելու տեղ չեն տրամադրել, չորս ժամ անց ընդամենը 10 եվրոյի պարենամթերային կտրոններ են տրամադրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ