News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելում հնագետները Ստորին Գալիլեայի հնագույն սինագոգում պեղումներ կատարելիս խճանկար են հայտնաբերել՝ աստվածաշնչյան հայտնի տեսարանով: Live Science-ը հայտնում է, որ պեղումները սկսվել են 2012 թվականին: Այս ժամանակահատվածում գիտնականները հայտնաբերել են հայտնի աստվածաշնչյան սյուժեներով պատկերների մի ամբողջ հավաքածու: Վերջին գտածոներից մեկը խճանկարն է լրտեսների պատկերներով, որոնց Մովսեսն ուղարկել էր Խանան (Ավետյաց երկիր): Թորայի տեքստի համաձայն՝ նա ուղարկել է 12 լրտեսների՝ հանձնարարելով իմանալ, թե Խանանում ինչ ժողովուրդ է բնակվում, հողն այնտեղ արդյոք բարեբեր է եւ համեղ են արդյոք մրգերը: Երգերում պատմվում է 2 լրտեսի մասին, որոնք խաղողի ողկույզ են քաղել: Այն այնքան մեծ ու ծանր էր, որ նրանք ստիպված էին ձողով երկուսով տանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ