News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Թիֆլիսում իր տան մոտ դաժանաբար սպանվել է 22 ամյա Գեւորգ Սարգսյանը:

Սպանությունը իրագործել է 15 հոգուց բաղկացած խումբը, որը 22 դանակի հարված է հասցրել երիտասարդին։ Գեւորգ Սարգսյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Այս մասին հաղորդում է rustavi 2 հեռուստաընկերությունը։

Գեւորգ Սարգսյանի ընտանիքի անդամները չգիտեն սպանության պատճառը, սակայն նրանք չեն բացառում, որ հարձակումը կապված լինի մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ընդհարման հետ։

Առկա են տեսախցիկների արձանագրությունները, որտեղ երեւում է, թե ինչպես երկու մեքենայով մի խումբ մարդիկ գալիս են Գեւորգ Սարգսյանի տան մոտ եւ սպասում նրան։ Հարեւանները նրանց տեսել են, սակայն չեն ճանաչում։ Սարգսյանի ընտանիքի անդամները կասկածներ ունեն, որ նրանք հետապնդել են իրենց որդուն։

Հեռուստաընկերության լրագրողի տեղեկություններով դեպքի առիթով դեռեւս ձերբակալվածներ չկան։ Միայն հայտնի է, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ