News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քաղաքացի Լիլիթ Հակոբյանը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով, որ կվերականգնվեն իրենց ոտնահարված իրավունքները։ NEWS.am-ի խմբագրություն ուղարկված նամակը ներկայացնում ենք ստորեւ.

«Մեծարգո վարչապետ,

Մայիսի 8-ի առավոտյան Հանրապետության հրապարակում թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության հաղթանակն արձանագրելու պահին, երբ ընթանում էր ՀՀ Ազգային ժողովի պատմական նիստը, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ քաղաքացիական գործեր քննող դատավոր Նաիրա Մարգարյանը, օգտվելով ստեղծված  «հնարավորությունից», որ երկրում անորոշ վիճակ է, սկսել եւ մի քանի րոպեում հապճեպ կերպով ավարտել է դատական նիստը եւ 1 աշխատանքային օր հետո կայացրել ակնհայտ անարդար վճիռ՝ այն դեպքում, երբ անժխտելի փաստ է, որ դատարանները ծանրաբեռնվածության պատճառով վճիռները չեն հրապարակում անգամ օրենքով սահմանված 15-օրյա ժամկետում, երբ այդ նույն դատավորի վարույթում առկա է եղել տասնյակ-հարյուրավոր անավարտ գործեր:

Խոսքն անձի՝ օրինական կարգով ձեռք բերված բնակելի տնից զրկելու մասին է՝ առանց բնակելի տան համար վճարված գումարը հետ վերադարձնելու: Ձեր գործունեությանը հետեւելով եւ բազմիցս համոզվելով Ձեր արդարացիության մեջ՝ հույսով դիմում ենք Ձեզ՝ վերականգնել տալու ոտնահարված արդարությունը»:

Կանխավ շնորհակալությամբ՝ Լիլիթ Հակոբի Հակոբյան

Տպել
Ամենաշատ