News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ծրագրում է 2019 թվականին նավթի արդյունահանումը մեծացնել օրական մինչեւ 11,8 մլն բարել՝ այդպիսով դառնալով աշխարհում խոշորագույն արտադրողը: Այս մասին հայտնում է CBS-ն:

«Եթե կանխատեսումը պահպանվի, ապա ԱՄՆ-ն կդառնա նավթի արդյունահանման առաջնորդ»,- հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարարությունից Լինդա Կապուանոն:

Եթե դա տեղի ունենա, ապա ԱՄՆ-ն ավելի քան 40 տարում առաջին անգամ կվերադարձնի առաջնորդի դիրքերը:

Հիշեցնենք, որ 2019-ին նավթի պահանջարկը կաճի օրական 1,45 մլն բարելով ընդդեմ այս տարվա օրական 1,65 մլն բարելի եւ առաջին անգամ կանցնի օրական 100 մլն բարելից: Այս մասին հայտնել էր ՕՊԵԿ-ը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ