News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատասխանել է Երուսաղեմի Հայ Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան Արք. Մանուկյանի նամակին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը:

Նաթահնաուին ուղարկված նամակը ստորագրվել էր Երուսաղեմի Հայ եւ Հույն Պատրիարքների եւ Սուրբ Երկրի Քուստոսի կողմից՝ հունիսի 18-ին:

Նամակում Հոգեւոր Պետերը իրենց մտահոգությունն են հայտնում եկեղեցապատկան կալվածների վերաբերյալ Քնեսետում շրջանառվող նախագծի մասին, որը շուտով պիտի ուղարկվեր Նախարարների Խորհրդի քննարկման: Նրանք նամակում իրենց հիասթափությունն են հայտնում, որ հակառակ փետրվար ամսին վարչապետի կողմից եղած հավաստիացմանը, թե նախագծի քննարկումը սառեցվում է, այն շարունակվում է քննարկվել Քնեսետում:

Իր պատասխան նամակում, Նեթանյահուն հավաստիացնում է Երուսաղեմի Հայ Պատրիարքին եւ գրում է, որ թելադրել է հետ կանչել վերոհիշյալ նախագիծը քննարկումից եւ հանձնարարել է նախարար Ցախի Հանեգբիին հանդիպել Պատրիարք Սրբազան Հոր հետ` խնդրին լուծում գտնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ