News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հուլիսի 14-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության փորձնակներին, ովքեր ավանդական ճանաչողական այցով Արցախ էին ժամանել ամառային փորձուսուցման ծրագրի շրջանակներում։

Արցախի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Մասիս Մայիլյանն ընդգծել է նմանատիպ այցերի կարեւորությունը, որոնք հնարավորություն են տալիս անմիջականորեն ծանոթանալ Արցախի քաղաքական, սոցիալական, կրթական եւ մշակութային կյանքին։

Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը փորձնակներին է ներկայացրել Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ Արցախի դիրքորոշումը։

Արտաքին գործերի նախարարը նաեւ պատասխանել է մասնակիցների բազմաթիվ հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ