News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը շարունակում է համագործակցությունը այլ երկրների իրավապահ կառույցների հետ։ Հատկապես ուշադրության կենտրոնում են ՀՀ տարածքում գտնվող միջազգային հետախուզման մեջ գտնվող անձինք։ Այս ուղղությամբ ՀՀ սահմանային անցակետում իրականացրած ծառայության ընթացքում, հուլիսի 13-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի եւ Բագրատաշենի բաժանմունքի աշխատակիցները հայտնաբերեցին հետախուզվող 3 անձի։

Ժամը 09։15-ի սահմաններում, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանություն բերման ենթարկվեց 33-ամյա Էդգար Թ․-ն։ Նա հունիսի 28-ից հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 322*1 հոդվածի, 2-րդ մասի՝ անօրինական արտագաղթի մեղադրանքով։

Մյուս հետախուզվողը հայտնաբերվեց ժամը 15։35-ի սահմաններում։ Սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման ենթարկվեց Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Թամազի Չ․-ն։ Նա 2000 թ․ հունվարի 9-ից, Մոսկվայի ներքին գործերի վարչության կողմից հետախուզվում էր՝ ՌԴ քրեական օրենսգրքի 162 հոդվածի, 2-րդ մասի՝ ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով։

Ժամը 18։25-ին, հայտնաբերվեց եւ ոստիկանություն բերման ենթարկվեց Ուրկաինայի քաղաքացի, 54-ամյա Սերգեյ Շ․-ն։ Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2016 թ․ հուլիսի 5-ից Մոլդովայի Հանրապետության քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի՝ երթեւեկության կանոնները խախտելու մեղադրանքով։

Հետախուզվողներին հայտնաբերելու մասին տեղյակ է պահվել հոտախուզումը նախաձեռնողներին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ