News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գիտնականի մտավոր սեփականությունը Հայաստանում կարող էր բանկում գրավադրվել. սա գիտնականներին կօգներ իրենց նախագծերի համար ֆինանսավորում գտնել եւ կնպաստեր երկրում գիտության ու տեխնոլոգիաների զարգացմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գիտության եւ ինովացիոն տեխնոլոգիաների զարգացմամբ զբաղվող «Նոյան տապան» հիմնադրամի տնօրեն Տիգրան Հարությունյանը:

Նրա խոսքով՝ հիմնադրամին առընթեր գործող «Գյուտարարների ակումբը» դեռեւս անցյալ տարի դիմել էր այդ ժամանակ գործող վարչապետ Կարեն Կարապետյանին՝ առաջարկելով  անհրաժեշտ պայմաններ ստեղծել, որպեսզի մտավոր սեփականությունը (օրինակ՝ պատենտները) բանկերի կողմից դիտվեն որպես գրավի առարկա: Առաջին հերթին անհրաժեշտ է ստեղծել կոմիտե, որը կկարողանա գնահատել գիտնականի գաղափարը կամ նախագիծը եւ նրա համար բանկում կերաշխավորի, որ նա կարողանա վարկ վերցնել իր գաղափարի իրականացման համար:

Այս նամակի պատասխանը ստացվել է մի քանի ամիս հետո, սակայն ընթացիկ տարվա սկզբին երկրում քաղաքական իրադրությունը «Գյուտարարների ակումբին» թույլ չի տվել հավաքվել եւ այն քննարկել, հասկանալ, թե ինչ են անելու հետո:

Այսօր՝ հուլիսի 14-ին, գյուտարարները վերջապես հավաքվել են՝ որոշելու համար, թե ինչպես է հնարավոր այս գաղափարն առաջ մղել, եւ նոր կառավարությունը ինչպես կկարողանա այս հարցում օգնել:

Հանդիպմանը հրավիրվել էին Հայ-ամերիկյան ինժեներների եւ գիտնականների միության ղեկավար Ջան Սարաջյանը եւ Միության խորհրդի անդամ  Լեւոն Թորոսը: Հայաստանի գիտնականներն ու գյուտարարները նախատեսում են նրանց հետ քննարկել հետագա համագործակցության ուղիները:

Մասնավորապես, ինչպես նշեց Տիգրան Հարությունյանը, հայ գիտնականների համակարգող խորհուրդ ստեղծելու գաղափար կա, որը կապահովի Հայաստանի գիտնականների եւ այլ երկրներում բնակվող հայազգի մասնագետների միջեւ կապը: Այս ամենը կնպաստի Հայաստանում նոր տեխնոլոգիաների ներդրմանը, նշեց մասնագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ