Իտալիայի իրավապահ մարմինները ձեռնարկատեր, սիցիլիական Պալերմոյի մսի շուկայի առաջատար դերակատարից առգրավել են 21 միլիոն եվրո արժողությամբ գույք, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն
Պյետրո Ֆորմոզոն ապրիլին կալանավորվել էր մաֆիոզ գործունեությանը մասնակցելու կասկածանքով։ Ավելի վաղ պատասխանատվության էր ենթարկվել անձի եւ ուրիշի ունեցվածի դեմ կատարած հանցագործության համար։ Հետաքննության տվյալներով, նա մեծ հարստություն է «դիզել» ոչ միայն անշարժ գույքի հետ կապված գործողությունների եւ մսի առեւտրի շնորհիվ, այլ նաեւ թմրանյութերի վաճառքից ստացված միջոցների հաշվին:
Ֆորմոզոյին անվանում են «պատվի մարդ», այսինքն՝ Միզիլմերիի «Կոզա Նոստրա» ընտանիքի վստահված անձը։ Նրա երկու եղբայրները ցմահ ազատազրկման են դատապարտվել Միլանում 1993 թվականի ահաբեկչության կազմակերպման համար, որը 5 մարդու կյանք է խլել։