News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են Ադրբեջանի 39-ամյա քաղաքացուհու անձնական գաղտնիքի հանդեպ ոտնձգության եւ շորթման մեղադրանքով: Այս մասին նշված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»:

Քննության տվյալներով՝ մեղադրյալ Ս. Զ.-ն ժամանակավորապես ապրել է Մառնեուլիում եւ մարմնավաճառությամբ է զբաղվել: Նա իր հաճախորդի՝ բիզնեսմեն, Թուրքիայի քաղաքացի Ա. Ա.-ի հետ ինտիմ կապի ժամանակ կատարել է թաքնված տեսանկարահանում: Ադրբեջանի քաղաքացուհին սպառնացել է, որ հոլովակը համացանցում կհրապարակի, եթե Ա. Ա.-ն իրեն խոշոր գումար չվճարի:

Ոստիկանությունը Ս. Զ.-ին ձերբակալել է փողը փոխանցելու պահին:

Ձերբակալված ադրբեջանուհուն սպառնում է 4-ից մինչեւ 7 տարվա ազատազրկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ