News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հուլիսի 14-ին Քրեակատարողական ծառայությունում ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը եւ անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Եղիազարյանը հանդիպեցին քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների պետերի հետ:

ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում ամփոփվեցին բաժնի աշխատանքների կիսամյակային արդյունքները: Հրահանգվեց առավել խիստ վերահսկել կոռուպցիոն դրսեւորումները, ուժեղացնել վերահսկողությունը դատապարտյալների վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ, քննարկվեցին նաեւ արգելված իրերի ներթափանցման ուղիները կանխելու բոլոր հնարավոր ճանապարհները: Հանդիպման նպատակային նշաձող էր անվտանգության ապահովման ծառայողների պարտականությունների պատշաճ կատարումը օրենքի սահմաններում:

Ծառայության պետի առաջին տեղակալ Մ. Միքայելյանը, ամփոփելով քննարկումը, ներկաներին հանձնարարեց առավել հետեւողական լինել հանդիպման ընթացքում արծարծված խնդիրների լուծմանը՝ աշխատելով բացառապես օրենքի եւ օրինականության դաշտում:

Նույն օրը ծառայությունում տեղի ունեցավ նաեւ օպերատիվ աշխատակիցների համար նախատեսված հերթական ուսումնամեթոդական դասընթացը, որը վարեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի ՕՀԳ եւ կրիմինալիստիկայի ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Սեմերջյանը: Դասընթացի ավարտին ծառայության օպերատիվ աշխատակիցները քննարկեցին օպերատիվ հետախուզական գործունեության աշխատանքների փաստաթղթային վարման կարգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ