News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Թորոս Թորոսյանի՝ կալանքից դուրս գալու օրը մահացել է նրա 23-ամյա որդին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը:

«Կյանքը դաժան մի խաղ է...

Հաղորդագրություն

«Սասնա Ծռեր» խմբավորումը եւ Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարությունը իրենց խորագույն ցավակցություններն են հայտնում «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Թորոս Թորոսյանին, նրա տիկնոջը եւ բոլոր հարազատներին, նրանց միակ որդու` 23-ամյա Արման Թորոսյանի մահվան առիթով, որը տեղի է ունեցել երեկ, 13 հուլիսի երեկոյան, Արցախում, ավտովթարի հետեւանքով:

Հիշեցնենք, որ Թորոս Թորոսյանը կալանավորումից դուրս է եկել նույն օրը, հուլիսի 13-ին, խափանման միջոցի փոփոխության արդյունքում»:

Արցախի ոստիկանությունը այս վթարի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել՝ նշելով. «Հուլիսի 13-ին ժամը 20:20-ի սահմաններում Շուշի քաղաքի բնակիչ 41-ամյա Պ. Ս-ն, վարելով «ՎԱԶ 21213» ավտոմեքենան «Հին-շեն համայնքի տարածքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու գլորվել ձորը:

Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ինքը եւ ուղեւոր նույն քաղաքի բնակիչ 24-ամյա Ա. Թ-ն տեղում մահացել են, իսկ մյուս ուղեւորներ նշված քաղաքի բնակիչներ՝ 30-ամյա Գ. Թ-ն եւ 52-ամյա Ա. Ա-ն ստացած վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ»:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ