News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունից պարզաբանում է ներկայացվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ եւ Կանադա կատարած այցի ծախսերի վերաբերյալ:

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ Analitik.am-ի կողմից հրապարակված «Տիգրան Ավինյանն ու իր 2 հոգանոց թիմը 7 միլիոն 464 հազար ՀՀ դրամ են ծախսել 6-օրյա աշխատանքային այցի վրա» նյութում տեղ է գտել թվային վրիպակ՝ կապված այցի ֆինանսական ծախսերի ծավալի հետ։

«Մասնավորապես՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ եւ Կանադա կատարած հունիսի 26-ից հուլիսի 2-ը տեւած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պետբյուջեից վճարված ֆինանսական ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 4.857.000 ՀՀ դրամ, այլ ոչ՝ 7․464․597 ՀՀ դրամ, ինչպես նշված է եղել Analitik.am-ի հարցմանն ի պատասխան տրված պարզաբանման մեջ»,- ասված է պարզաբանման մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ