News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը հուլիսի 16-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում թեկնածու չի առաջադրելու և չի մասնակցելու ավագանու արտահերթ նիստին: Այս մասին հայտարարություն է տարածել է խմբակցությունը:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «ԵԼՔ դաշինքը կարևորում է Երևանի ավագանու ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները։ Նկատի ունենալով, որ 2017 թվականին կայացած ավագանու ընտրությունները ուղեկցվել են բազմաթիվ խախտումներով և բռնություններով, անհրաժեշտ ենք համարում ներկայիս ավագանու արձակումը և առաջիկայում արտահերթ ընտրությունների անցկացումը։ Հետևաբար՝ հուլիսի 16-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում Ելք խմբակցությունը թեկնածու չի առաջադրելու և չի մասնակցելու ավագանու արտահերթ նիստին»:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանին հուլիսի 16–ին պետք է քաղաքապետ ընտրի։ Առայժմ միայն «Երկիր ծիրանի» խմբակցությունն է պաշտոնապես հայտարարել, որ առաջադրելու է խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ