News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնի, Մեխիկոյի եւ Օտավայի միջեւ Հյուսիսամերիկյան առեւտրի ազատ գոտու համաձայնագրի պայմանների վերանայման բանակցություններում զգալի առաջընթաց է ձեռք բերվել: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Televisa-ի հետ հարցազրույցում այսպես է մեկնաբանել NAFTA-ի շուրջ բանակցությունները, որի տեքստը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հրապարակել է Պետքարտուղարությունը:

«Զգալի առաջընթաց է ձեռք բերվել թե՛ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյի հետ իմ հանդիպումներում, թե՛ նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի հետ, նրանցից յուրաքանչյուրը հասկացրել է, որ իրենց առանջնահերթ խնդիրն է մնացած չկարգավորված հարցերի լուծումը, NAFTA համաձայնագրի կնքումը»,- նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը, որն ուրբաթ Մեխիկո էր այցելել: NAFTA-ի հաջող վերանայման դեպքում կհաստատվեն 2 երկրների տնտեսական աճի ապահովման պայմանները, ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ