Հուլիսի 13-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության ծառայողները, ստացված տեղեկությունների ստուգմամբ պարզել են, որ ս.թ. հուլիսի սկզբներին Ասկերան քաղաքում վիճաբանություն է առաջացել նույն քաղաքի բնակիչներ 26-ամյա Ա. Ս-ի եւ 30-ամյա Խ. Ա-ի միջեւ, որի ընթացքում տեղի ունեցած քաշքշոցի ժամանակ, վերջինս Ա. Ս-ի պարանոցից պոկել ու գողացել է ոսկյա շղթան:
Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 6-ին նա շղթան գրավադրել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Ասկերանի մասնաճյուղում՝ դիմաց ստանալով 203 000 դրամ: