News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ֆրանսիական հայտնի պիլոտաժային Patrouille de France խումբը, որը մասնակցել է Բաստիլի գրավման օրվա ֆրանսիական ազգային տոնին նվիրված շքերթի օդային մասին, Փարիզի երկնքում թռչելիս շփոթել է երկրի դրոշի գույների հերթականությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ֆրանսիայի դրոշը կազմված է երեք ուղղաձիգ շերտերից՝ կապույտ, սպիտակ եւ կարմիր: Պիլոտաժային խումբը ավանդաբար այս գույներով ներկված ծխի շերտերը երկինք է բաց թողնում Փարիզի գլխավոր պողոտայի՝ Ելիսեյան դաշտերի երկնքում: Դրոշի գույներով ներկայացմանը մասնակցում է 9 օդանավ՝ յուրաքանչյուր գույնի համար երեքական:

BFMTV-ի տեղեկություններով՝ Ելիսեյան դաշտերում շքերթին ընդհանուր առմամբ մասնակցել է 4290 զինծառայող, 220 փոխադրամիջոց, 250 ձի: Քաղաքի երկնքում թռիչք է կատարել 64 օդանավ եւ 30 ուղղաթիռ:

Սակայն այս անգամ շքերթին հետեւողները տեսել են, որ «կապույտ» օդանավի փոխարեն առաջինն է եղել ծխի կարմիր շիթ արձակող օդանավը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ