News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը զեկույց է տարածել, որի համաձայն՝ աղքատության դեմ պատերազմը, որն ԱՄՆ-ում սկսվել էր ավելի քան կես դար առաջ, «փաստացի ավարտվել է», հայտնում է «Ամերիկայի ձայնը»: 

Զեկույցը պատրաստել է ԱՄՆ նախագահին առընթեր Տնտեսական խորհրդատուների խորհուրդը: Նրա տվյաներով՝ 1961 թվականից աղքատության մակարդակը նվազել է 90 տոկոսով, եւ ներկայումս ամերիկացիների միայն 3 տոկոսն է աղքատության նիշից ցածր ապրում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլին հրաման էր ստորագրել, որի համաձայն՝ դաշնային օգնություն, այդ թվում՝ արտոնյալ բժշկական ապահովագրություն եւ պարենային նպաստներ ստացողները պարտավոր են աշխատել: Չորս նահանգներում՝ Կենտուկիում, Ինդիանայում, Արքանզասում եւ Նյու Հեմփշիրում սկսել են համապատասխան ծրագրեր մշակել, սակայն Կենտուկիում այդ նախագիծը դատարանի որոշմամբ արգելափակվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ