News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ՝ սպանության հատկանիշներով:

ՀՀ ՔՆնչական կամիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2018թ. հուլիսի 8-ին Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, իր մանկահասակ թոռը՝ ծնված 2016թ. ապրիլի 17-ին, տանից դուրս է եկել եւ չի վերադարձել, իսկ նրան հայտնաբերելու ուղղությամբ իրենց գործողություններն արդյունք չեն տվել:

Իրավասու մարմինների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում նույն օրը՝ հուլիսի 8-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, գյուղամիջով անցնող առվի մեջ հայտնաբերվել է փոքրիկի դին՝ գլխի եւ մարմնի հետին մակերեսին մարմնական վնասվածքներով: Կատարվել է դեպքի վայրի եւ դիակի զննություն:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի ընթացքում, նշված վնասվածքներից բացի, հայտնաբերվել են նաեւ ջրահեղձությանը բնորոշ տվյալներ:

Դեպքի վայրի զննությամբ արձանագրվել է, որ ակնհայտ անհամապատասխանություն կա առվում եղած քարակույտերի, արգելքների ու երեխայի դիակի վրա առկա վնասվածքների տեղակայման ու առաջացման հետ:

Երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկվում անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ