News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից հարավ գտնվող Սակկարա պատմական շրջանում պեղումներ կատարելիս հայտնաբերվել է Հնագույն Եգիտոսի դարաշրջանում մահացածների մարմինները զմռսելու մասնագիտացված արհեստանոց: Հնագիտական նոր հայտնագործության մասին շաբաթ լրագրողներին հայտնել է Եգիպտոսի  հնությունների հարցերով նախարար Հալեդ ալ Անանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նա հայտնել է, որ 30 մետր խորությամբ գտնվող արհեստանոցում պահպանվել են մեծ թվով վիրաբուժական հատուկ գործիքներ եւ անոթներ, որոնց մեջ նյութերի մնացորդներ կային, որոնք օգտագործվել են զմռսման գործընթացում:

Ալ Անանին նշել է, որ հնագույն արհեստանոցից բացի, եգիպտա-գերմանական խումբը նույն շրջանում հայտնաբերել է դամբարան, «որում պահպանվել են շատ հնագույն արտեֆակտներ»: Եգիպտացի նախարարը հայտնել է գտնված երեք փակ քարե սարկոֆագների մասին:

Հայտնագործությունը կատարվել է Սակկարայի շջանում, V դինաստիայի վերջին փարավոն Ունասի բուրգի հարավային կողմում, որը հնագույն պետությունում իշխել է Ք.ա. 2375-ից 2345 թվականներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ