News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը դուրս է եկել շրջափակումից եւ ուղեւորվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Վեհափառ Հայրապետն արդեն դուրս բերվեց եւ կուղեւորվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Հակառակ տխրահռչակ նախաձեռնության հայտարարությունների, մեկնաբանությունների եւ հերքումների նրանց պահվածքը հատել է ողջամտության բոլոր սահմանները»,-գրել է նա:

Ավելի վաղ նույն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը գրել էր, որ այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ «Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով եւ քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ են հնչեցնում։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր պետին վտանգ է սպառնում։ Սույն գործողությունները դատապարտելի են եւ այլեւս պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»:

Ավելի ուշ ոստիկանները բացել են ճանապարհը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ