News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վստահ եմ, որ հիմա Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները երկրի համար նոր հեռանկարներ են բացում:

Այս մասին Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լակոտը:

«Ես կցանկանայի, որ էլեկտրական էներգիան, որ այս գարնանը կար Հայաստանում, կարողանա էլեկտրական խթան հաղորդել նաեւ Ֆրանսիայի եւ Հայաստանի հարաբերությունների զարգացմանը»,- հայտարարեց դեսպանը:

Նրա խոսքով՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որն այս տարվա հոկտեմբերին անցկացվելու է Երեւանում, Հայաստանի համար Ֆրանկոֆոնիայի աշխարհն իր համար բացահայտելու բացառիկ հնարավորություն է:

Նա նաեւ ընդգծեց Հայաստան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցի կարեւորությունը:

Միջոցառմանը ելույթ ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա ազգային տոնի առիթով շնորհավորեց հավաքվածներին եւ նշեց Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունների  հատուկ բնույթը: Մնացականյանը շեշտեց, որ Ֆրանսիան մշտապես Հայաստանին աջակցություն է ցուցաբերում՝ լինի դա ղարաբաղյան հակամարտության հարցը, Հայոց ցեղասպանության, ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների կամ երկրի զարգացման:

ԱԳ նախարարը նշեց, որ այս տարին երկու երկրների հարաբերությունների համար խորհրդանշական կլինի:

Միջոցառմանը մասնակցել են դիվանագետներ, խորհրդարանականներ, կառավարության անդամներ եւ բազմաթիվ հյուրեր:

Նշենք, որ Ֆրանսիայից ժամանած մանկական երգչախումբը կատարեց 2 երկրների օրհներգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ