News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի 2018 թվականի փորձնակության ծրագրի մասնակիցներին՝ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ։

Կարեւորելով երիտասարդ մասնագետների այցը Արցախ՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Համագումարի կողմից նման ամենամյա ծրագրերի իրականցումը հիանալի հնարավորություն է ստեղծում արտասահմանում ապրող հայ երիտասարդների համար ճանաչելու հայրենիքը, եւ տեղեկացված հերթափոխ է նախապատրաստում միջազգային ասպարեզում հայության համար կարեւոր հարցերը առաջ մղելու,  Արցախի ու Հայաստանի շահերը պաշտպանելու համար:

Պատասխանելով մասնակիցների հարցերին՝ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է հայրենիք-սփյուռք հարաբերություններին, Արցախում խորհրդարանական գործունեության եւ կառավարման համակարգի առանձնահատկություններին, միջազգային հարթակում Արցախի ներկայացվածությանն ու դրանում սփյուռքահայ երիտասարդության դերին եւ մի շարք այլ թեմաների:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ