News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեուլում երկրի Պաշտպանության նախարարությունը կանչել է ՌԴ զինվորական ատաշե Անդրեյ Ֆալիլեեւին՝ կապված «Հարավային Կորեայի ՀՕՊ ճանաչողական գոտի ռուսական ռազմական օդանավերի չարտոնված ներթափանցման հետ», փոխանցում է DW-ն: 

«Քանի որ գոյություն ունի օդում բախվելու հավանականություն, մենք Ռուսաստանին խնդրում ենք ընդունել այս իրադրության լրջությունը եւ միջոցներ ընդունել նման միջադեպերի կանխման համար»,- նշել է Պակ Չհոլ Գյունը:

Գործակալության տեղեկություններով՝ Հարավային Կորեայի ՀՕՊ նույնականացման գոտին խախտած օդանավերը ռուսական Տու-95 էին: Միաժամանակ Ռուսաստանի ՊՆ-ից հաստատել են, որ ռուսական ռազմավարական Տու-95ՄՍ հրթիռակիրները եւ բազմաթիրախային Սու-35Ս կործանիչները թռչել են Դեղին եւ Ճապոնական ծովերի ու Խաղաղ օվկիանոսի արեւմտյան հատվածի ջրատարածքների երկնքում:

Այս տեղեկությունների համաձայն՝ ռուսական օդանավերի հայտնվելուն պես օդ են բարձրացել հարավկորեական եւ ճապոնական կործանիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ