News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Trump Turnberry շոտլանդական հանգստավայրի գոլֆի դաշտում է ողջունել իր քաղաքականության դեմ բողոքի ցույցերին մասնակցող մի խումբ բրիտանացիներին, որոնք Սպիտակ տան տիրոջ գործողությունները դատապարտող պաստառներով մոտեցել են գոլֆ ակումբի տարածքի եզրին: Տեղի ունեցողը հեռարձակել է BBC-ն: 

Ամերիկյան վարչակազմի ղեկավարը երկու անգամ ողջունել է ցուցարարներին՝ առաջին անգամ ձողի թափահարմամբ, երկրորդ անգամ՝ ձեռքով, երբ մեքենայի ղեկին 2 մարդկանց ուղեկցությամբ ուղեւորվել է դեպի հաջորդ փոսիկը: Իր ընդդիմախոսների գործողություններին Թրամփի սիրալիր արձագանքը հարյուրավոր ոստիկանների հսկողության ներքո կանգնած ցուցարարներն ակտիվորեն նկարահանել են բջջայիններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ