News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իսրայելն անհրաժեշտության դեպքում կմեծացնի Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման կողմից հարձակումներին պատասխանների ինտենսիվությունը: Շաբաթ այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կմեծացնենք մեր արձագանքի մասշտաբը ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական հարձակումներին այնքան, որքան դա անհրաժեշտ կլինի»,- ասել է նա: «Եթե ՀԱՄԱՍ-ը մեր ուղերձն այսօր չի հասկանում, ապա կհասկանա վաղը»,- հավելել է Նեթանյահուն:

Շաբաթ Գազայի հատվածից պաղեստինցի արմատականները Իսրայելի ուղղությամբ տասնյակ հրթիռներ են արձակել: Ի պատասխան իսրայելական բանակը հարվածներ է հասցրել պաղեստինյան անկլավի մերձծովյա տարածքում ՀԱՄԱՍ-ի տասնյակ ռազմական օբյեկտներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ