News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հաիթիի վարչապետ Ժակ Գի Լաֆոնտանը հրաժարական է տվել զանգվածային անկարգությունների ֆոնին, որոնք մեկնարկել են ի նշան կառավարության կողմից վառելիքի գների բարձրացման փորձի դեմ բողոքի, հայտնում է Associated Press-ը։

Երկրի նախագահ Մոիզ Ժովենելը ընդունել է Լաֆոնտանի հրաժարականը եւ պետք է նշանակի նոր վարչապետի։ Անկարգությունները Հաիթիում տեղի են ունեցել հուլիսի 6-8-ը՝ այն բանից հետո, երբ կառավարությունը որոշում էր կայացրել 37-51 տոկոսով բարձրացնել բենզինի, դիզելային վառելիքի եւ կերոսինի գները Արժույթի միջազգային հիմնադրամի հետ պայմանավորվածության շրջանակներում։ Սպանվել են առնվազն 7 մարդ, ամենուր ջարդեր էին ընթանում։

Ճգնաժամի առնչությամբ գների բարձրացումը անորոշ ժամանակով հետաձգվել էր, սակայն բողոքի ցույցերը շարունակվելով ձեռք էին բերել քաղաքական երանգավորում՝ մարդիկ պահանջում էին վարչապետի հրաժարականը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ