News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 16
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի խոշորագույն թերթի՝ Helsingin Sanomat-ի լրագրողները բաց նամակ են հրապարակել ուղղված ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինին եւ Դոնալդ Թրամփին, որոնք հուլիսի 16-ին կհանդիպեն Հելսինկիում։ Նամակը պարբերականի էջերում է հայտնվել լույս կիրակի գիշերը երեք լեզուներով՝ ֆիններեն, անգլերեն եւ ռուսերեն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նախատեսվող բարձր մակարդակի հանդիպումը  Ֆինլանդիայի բնակիչների մոտ նախորդ տարիներին կայացած նման հանդիպումների մասին հիշողություններ է արթնացնում։ Հաճախ է եղել, որ գերտերությունների առաջին դեմքերի ժամանումը Հելսինկի «նշանավորվել» է լարված մթնոլորտով, բայց առաջնորդները բաժանվել են ժպիտները դեմքներին։ Այս երեւույթը նույնիսկ ունի իր անվանումը՝ «Հելսինկիի ոգին»,-նշում են լրագրողները։

Սակայն, նրանց կարծիքով, «այս անգամ հանդիպման ելքը կանխատեսելը չափազանց բարդ խնդիր է վերջերս ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում տեղի ունեցող արագ փոփոխությունների պատճառով»: Մասնավորապես, նրանք հույս են հայտնել, որ երկու երկրների առաջնորդները «առանց եվրոպացիների մասնակցության եվրոպական խնդիրներ» չեն լուծի։

ՌԴ եւ ԱՄՆ նախագահների գագաթնաժողովը կկայանա հուլիսի 16-ին Հելսինկիում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news