News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Արարատի մարզում այսօր՝ հուլիսի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 09։40-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 91-րդ կմ հատվածում՝ Զանգակատուն գյուղի վարչական տարածքում, բախվել են ԿամԱԶ մակնիշի 20 ՍՕ 302 համարանիշի եւ Peugeot մակնիշի 14 ՏՏ 235 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Վթարի հետեւանքով Peugeot-ի վարորդն ու նրա 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն։

Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը։

Տպել
Ամենաշատ