NASA-ն հրապարակել է Մարսի մակերեւույթին «սարդեր» հիշեցնող անսովոր երեւույթի լուսանկար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Լուսանկարն արվել է ավտոմատ բազմաֆունկցիոնալ միջմոլորակային Mars Reconnaissance Orbiter կայանից։
Նշվում է, որ գարնան գալուստի հետ մոլորակի Հարավային բեւեռում ածխաթթու գազը ճեղքում է սառցաշերտը։ Դրանից հետո գազը հայտնվում է մթնոլորտում, իսկ ձեւավորված բացվածքի շուրջ մուգ փոշի է նստում։
Արդյունքում մոլորակի մակերեւույթը ծածկվում է այնպիսի բծերով, որոնք հետազոտողներն համեմատում են սառցե սարդոստայնում նստած սեւ սարդերի հետ։