News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գրեթե 2 ամիս կաթողիկոսի հրաժարականը պահանջող ցույցերի ընթացքում ոչ մի անգամ կաթողիկոսը կոչով հանդես չեկավ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը:

«Գրեթե երկու ամիս է, ինչ կաթողիկոսի հրաժարականի պահանջն է հնչում՝ հրապարակ բերելով ոչ միայն գրավոր, այլև տեսագրված փաստեր, կրկին ու կրկին բարձրաձայնվում են եղերական դեպքեր, որոնց ժամանակ այդպես էլ չլսվեց ամենայն հայոց հայրապետի հայրական խոսքն ու մխիթարությունը, հրապակվեց ազգային սրբությունների անօրինական վաճառքն ու օտարումը և Մայր Աթոռի կողմից հաստատվեց Ս. Գեղարդի թաքուն օտարումը: Խոսեցին բոլորը՝ հոգևորականներ, մտավորականներ, բայց հայոց ազգը սպասում էր Գարեգին Բ-ի խոսքին: Այն չհնչեց, ավելին, հայ հասարակության և սփյուռքի ուշադրությունը շեղելու համար, օգտագործելով իր լծակները, համացանցում հարձակում սկսեց իր հրաժարականը պահանջողների, մասնավորապես «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման դեմ, որի կուլմինացիան հուլիսի 13-ին հրաժարականի պահանջով Մայր Աթոռում գտնվող ցուցարարների վրա ամոթալի հարձակումն էր, որը վերջնականապես մերկացրեց Մայրավանքի միաբանության հոգևոր, բարոյական սնանկությունը: Այն Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը առանց ամաչելու ներկայացրեց սադրանք, իսկ դեպքին ականատես լրատվամիջոցներն այն ներկայացրին իրականության լույսի տակ՝ չկոծկելով ոչինչ և արժանացան հակաեկեղեցական որակավորմանը»,- գրված է հայտարարությունում:

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը նշում է, որ իրենք Գարեգին Բ-ից հանդիպում են խնդրում` բաց քննարկման ձևաչափով, բայց կաթողիկոսը համառորեն հրաժարվում է լրատվամիջոցների ներկայությամբ խնդրվող հանդիպումից:

«Եվ որպեսզի չլսի ցուցարարների «տհաճ» ձայնը, Գարեգին Բ-ն որոշեց «օգտվել առիթից» և «հովվապետական այցեր» իրականացնել: Ո՞վ չի հասկանում, որ դա փախուստ է սեփական դեմքը մերկ ներկայացնող հայելուց:  Ցուցարարները որոշեցին հանդիպել կաթողիկոսին ճանապարհին, բայց  նա ինքնաբանտարկվեց մեքենայում՝ ի ցույց դնելով իր մեջ եղող արժանապատվության և հպարտության բացակայության քաոսային դատարկությունը: Նա համառորեն չցանկացավ խոսել. տրվող հարցերին պատասխաններ չկան: Ճանապարհը բացվեց, Գարեգին Բ-ն հասավ Մայր Աթոռ, որտեղ միաբանները հանրությանը ներկայացան նոր շոուով. Գարեգին Բ-ին ի պաշտպանություն հավաքել էին մի քանի հավատացյալների, որոնց շարքերում երիտասարդներ չկային»,- ասված է նախաձեռնության հայտարարությունում:

Տպել
Ամենաշատ