News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական մամուլի տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը` անդրադառնալով Բերդավանի բնակիչ Կարեն Ղազարյանի` Ադրբեջանի տարածքում հայտնվելու մասին տեղակատվությանը:

«Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984թ. ծնված Կարեն Ղազարյանին: Հայտնում ենք, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է: Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որեւէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ եւ 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում:

Կարեն Ղազարյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են»,- գրել է նա:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ, իր ֆեյսբուքյան էջում անդրադանալով ադրբեջանական մամուլի գրառումներին, գրել է, որ ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում եւ երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-երում: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հանդիսանալով Գերիների պատանդների եւ անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժովի նախագահ, դիմել է ԿԽՄԿ Երեւանյան գրասենյակ՝ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար:

Նշենք, որ ադրբեջանական մամուլը գրել է, որ Կարեն Ղազարյանը որպես «հետախույզ» է հայտնվել Ադրբեջանի տարածքում:

Տպել
Ամենաշատ