News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է դատի տալ Եվրոպական միությանը Brexit-ի հարցով բանակցություններ վարելու փոխարեն։ Այս մասին վարչապետը պատմել է կիրակնօրյա «Շոու Էնդրյու Մարի հետ» հաղորդման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Երբ հաղորդավար Էնդրյու Մարը հարցրել է Բրիտանայի վարչապետին, թե որն էր Մեյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփի կողմից նշված առեղծվածային «կոպիտ առաջարկը», որը նա արել է Մեյին, վարչապետը պատասխանել է․ «Նա ինձ ասել է, որ ես պետք է դատի տամ ԵՄ-ին, ոչ թե բանակցությունների մեջ մտնեմ նրանց հետ»։

«Բայց հետաքրքիր է, որ նույն մամուլիս ասուլիսի ժամանակ նախագահն ասաց՝ չհեռանաք բանակցություններից, քանի որ հետո ձեզ կհարվածեն»,-հավելել է Մեյը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ