News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գործնական կապերի հաստատման համար սոցիալական ցանցերից մեկը գլոբալ քարոզարշավ է գործարկել, որն օտարերկրացիներին առաջարկում է յուրահատուկ աշխատանքային փորձ ձեռք բերել Չինաստանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Սինհուա»-ն: «Ես Չինաստանում եմ» ծրագիրը միտված է չինական մշակույթի եւ պատմության տարածմանը:

Թափուր աշխատատեղերը բաց են այնպիսի հաստիքների համար, ինչպիսիք են Շաոլինի մենաստանում քունգ ֆու վարպետի աշակերտը, պանդաների խնամքի մասնագետը, արագընթաց գնացքների սպասարկման մասնագետը, աղբահանը Չժանցզյացզեի զբոսայգում, «Յուելու» ակադեմիայում դեկանի պաշտոնակատարը, տավարի մսով լապշայի շեֆ խոհարարը, Ցինհայ Տիբեթյան ավտոճանապարհին բեռնատարի վարորդը, ինչպես նաեւ անկանխիկ ծառայությունների փորձարկողը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ