News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հելսինկիի ոստիկանությունը հորդորել է  այն տների բնակիչներին, որոնք գտնվում են ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիրմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի ավտոշարասյան ճանապարհին, առաջնորդների այցի օրը չմոտենալ պատուհաններին։ Խորհուրդը կապված է անվտանգության հարցերի հետ։ Այս մասին հաղորդել է քաղաքային ոստիկանության պետ Հեյկի Կոպերոյնենը,  փոխանցում է ՌԲԿ-ն։

Նա խորհուրդ է տվել բնակիչներին չնայել պատուհանից, դուրս չգալ պատշգամբ եւ փակել պատուհանները ավտոշարասյան անցնելու ժամանակ․ «Իհարկե, մենք չենք կարող վերահսկել բոլոր քաղաքացիներին։Մենք հույս ունենք՝ նրանք հասկանալով կմոտենան»,-նշել է Կոպերոյնենը՝ հավելելով, որ հորդորի խախտումը կարող է լրացուցիչ գործողությունների հանգեցնել։

Ավտոշարասյանը կարելի է հետեւել հանրային վայրերում։ Ոստիկանության տվյալներով, երկու երկրների առաջնորդների ժամանման օդանավակայանը դեռեւս չի հաստատվել, քանի որ այն կարող է փոխվել վերջին պահին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ