News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը Mail on Sunday-ին տված հարցազրույցում պատմել է թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ հանդիպման որոշ մանրամասներ, որը տեղի է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի այցի ժամանակ, փոխանցում է «ՌԲԿ»-ն:

Հանդիպումը տեղի է8 ունեցել հուլիսի 13-ին Վինձորյան պալատում: ԱՄՆ նախագահին ուղեկցում էր նրա կինը՝ Մելանիան: Հանդիպումը տեւել է 45 րոպե, եւ, Թրամփի խոսքով, շփումը շատ հաջող է եղել: «Շատ թեթեւ զրույց էր ... մենք հիանալի էինք մեզ զգում», - խոստովանել է Թրամփը: Նրա խոսքով՝ թագուհին դիմավորել է իրեն եւ Մելանիային «Բարի գալուստ» ողջույնի խոսքով:« Շատ էլեգանտ ձեւով: Եվ շատ գեղեցիկ: Դա իսկապես ինչ-որ առանձնահատուկ բան էր», - ամերիկացի առաջնորդը կիսվել է իր տպավորություններով:

Թրամփը նաեւ հայտնել է, որ թագուհու հետ զրույցում հիշատակել է իր մորը: Մասնավորապես, նա պատմել է, որ իր մայրը ծնվել է Շոտլանդիայի Սթորնովեյ քաղաքում եւ թագուհու մեծ երկրպագուն էր: Էլիզաբեթ Երկրորդն, իր հերթին, պատմել է Թրամփին ԱՄՆ բոլոր նախագահների մասին, ում հետ նա հանդիպել է:

Բացի այդ, Թրամփը խոստովանել է, որ զրույցի խոսվել է Brexit-ի մասին:  Թագուհու՝ Brexit-ի մասին կարծիքի այլ մանրամասներ Թրամփը չբացահատեց: «Թույլ տվեք պատմել այն, ինչի մասին ես կարող եմ խոսել: Նա աներեւակայելի կին է՝ այնքան էլեգանտ, այնքան գեղեցիկ, երբ ես  ասում եմ գեղեցիկ, նկատի ունեմ` եւ՛ ներսից, եւ՛ արտաքինից: Նա գեղեցիկ կին է»,- ասել է ԱՄՆ նախագահը: «Սա շատ յուրահատուկ իրադարձություն էր, դրանում որեւէ կասկած չկա»,- հավելել է նա:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news