News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

 Շպիցբերգեն կղզեխմբի Բարենցբուրգ գյուղում ուղեւորատար Aurora Explorer կատամառանը, որի վրա ավելի քանի 120 մարդ կար, կիրակի օրը բախվել է նավամատույցին: Ինչպես հայտնել է Շպիցբերգենում  Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Յուրի Գրիբկովը, նավի մոտ 30-40 ուղեւոր տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ Arctic Explorer AS նորվեգական տուրիստական ընկերությանը պատկանող նավն օտարերկրյա զբոսաշրջիկների էր տեղափոխում:

Նորվեգիայի իշխանությունները իսկզբանե տեղեկություն էին ստացել 25 տուժածի մասին, սակայն նա չի բացառում, որ այս թիվը կարող է ավելի մեծ լինել: Ուղեւորների շրջանում ամենից շատ են վերջույթների կոտրվածքները, ողնաշարի վզային հատվածի վնասվածքները, կտրված վերերը:

Նորվեգիայի իշխանություններին դեռ հայտնի չեն միջադեպի ճշգրիտ պատճառները: Շպիցբերգենի նահանգապետ Արվե Յոնսենը Svalbardposten պարբերականին հայտարարել է, որ բախումը կարող էր տեղի ունենալ նավի վրա տեխնիկական անսարքության պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ