News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի իշխանությունների կողմից ընտրություններին միջամտության համար ՌԴ 12 քաղաքացու դեմ հնչեցված մեղադրանքները նախագահ Դոնալդ Թրամփին առավելություն են տալիս Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին կիրակի օրը ABC հեռուստաալիքի եթերում ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության վարչության ղեկավարի օգնական Ջոն Բոլթոնը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Նախագահը տեղեկացվել է, որ մեղադրանքների մասին կհայտարարվի: Ես խոսել եմ նրա հետ այդ մասին: Նա լիովին պատրաստ էր նրան, ինչ տեղի կունան Պուտինի հետ հանդիպումից առաջ: Ես կասեի, որ դա նույնիսկ ամրացնում է իր դիրքը»,- հավելել է Բոլթոնը:

Նրա պնդմամբ՝ «դա ցույց է տալիս, որ արդարադատության նախարարությունը տեղեկացված է Ռուսաստանի կողմից ընտրություններին միջամտելու այս փորձերի մասին»: «Կարծում եմ, նախագահը կարող է մատնանշել սա եւ շեշտել, որ սա լուրջ խնդիր է», - հավելել է օգնականը:

ԱՄՆ-ի իշխանությունները ուրբաթ օրը հեռակա կարգով մեղադրանքներ են ներկայացրել Ռուսաստանի ռազմական հետախուզության 12 աշխատակիցի դեմ՝ 2016 թվականին ԱՄՆ-ում ընտրությունների ընթացքին միջամտության հանգամանքների հետաքննության շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news