News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 16
Տեսնել լրահոսը

Իսրայելը կիրակի օրը Գազայի հատվածում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով ամրապնդել է ՀՕՊ մարտկոցները երկրի կենտրոնում եւ հարավում: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հայտարարությանը՝ նշելով, որ որոշում է կայացվել նշված տարածքներում «Երկաթե գմբեթ» լրացուցիչ հակաօդային պաշտպանության մարտկոցների տեղակայման մասին եւ այս տեսակի զորքերի պահեստազորների սահմանափակ զորակոչիկ է հայտարարվել:


«Ըստ անցկացված գնահատականի՝ Իսրայելի պաշտպանության բանակն ամրապնդել է «Երկաթե գմբեթը» հակաօդային պաշտպանական մարտկոցները, այսպես կոչված, կենտրոնում գտնվող Մեծ Թել-Ավիվի տարածքում, ինչպես նաեւ՝ երկրի հարավում»,- նշվում է փաստաթղթում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news