News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը չեղյալ է հայտարարել ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնի՝ CNN-ին նախատեսված հարցազրույցը, հաղորդում է Medusa-ն:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը Twitter-ում գրել է, որ հեռուստաընկերության թղթակիցն «անհարգալից վերաբերմունք ցուցաբերել» Թրամփի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Վատ վարքը խրախուսելու փոխարեն մենք որոշեցինք վերանայել առաջնահերթությունները պաշտոնյաների հեռուստատեսային ելույթներում»,- պարզաբանել է նա:

Թափերը պատմել է, որ հուլիսի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ թղթակիցը փորձել է Թրամփին հարց ուղղել, ինչին պատասխանել վերջինս հրաժարվել է եւ հայտարարել, որ CNN-ը «ֆեյք նորություններ» է թողարկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ