News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պիոններից եւ վարդերից ծաղկեփունջ է նվիրել Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնին, փոխանցում է «ՌՏ»-ն:

Գործակալությունը նշում է, որ Մակրոնները ժամանել են Մոսկվա՝ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղին, որին հանդիպել էին Ֆրանսիայի եւ Խորվաթիայի թիմերը:

Պուտինը Կրեմլում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ նշելով, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան աստիճանաբար վերականգնում են համագործակցության սովորական մեխանիզմները: Նրա խոսքով՝ սա որպես հիմք է ծառայում հարաբերությունների հետագա դրական զարգացման համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ