News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2016 թվականին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններին «միջամտության» համար մեղադրվող «ռուս լրտեսները» բիթքոին են օգտագործել ֆինանսավորման եւ իրենց գործարքների իրականացման համար: Նման եզրակացության է եկել «ռուսական դոսյեն» հետաքննող հատուկ փաստաբան Ռոբերտ Մյուլլերի թիմը, հաղորդում է «Վզգլյադը»-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:

Ռուս հաքերները կրիպտոարժույթներով, այդ թվում նաեւ՝ բիթքոինով, 95 հազար դոլարին համարժեք գումար են փոխանցել: Հաղորդվում է, որ բիթքոիններն օգտագործվել են համակարգչային սերվերների ձեռքբերման, դոմենների գրանցման, հաքերակյին գործարքների համար վճարելու նպատակով:

Բիթքոինի օգտագործումը, շարունակում է պարբերականը, հաքերներին թույն է տալիս «խուսափել ավանդական ֆինանսական հաստատությունների հետ անմիջական հարաբերություններից», մասնավորապես՝ բանկերի, որոնք վերահսկողություն կունենային «փողերի լվացման» նկատմամբ: Սակայն, քանի որ բիթքոիններով բոլոր գործարքները գրանցվում են բլոկչեյնում՝ բաշխված հաշվապահական գրքում, որը հիմք է ապահովում կրիպտոարժութային համակարգի համար, ամերիկացի քննիչները, ի վերջո, կարողացել են «կապել ֆինանսական գործարքները Ռուսաստանի կառավարության հետ»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ