News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ի պաշտպանություն Գարեգին Բ Ամենայն հայոց կոթողիկոսի հանդես եկող մի քանի հոգեւորականների հայտարարություններ լսելիս ես ապշել եմ, որովհետեւ անում են հայտարարություններ, որոնք արվում են կրակի վրա յուղ լցնելու համար։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, Հայ առաքելական եկեղեցու շուրջ դրսեւորումներ են լինում, որոնք այնքան էլ հաճելի չեն. «Ես հանձնարարել եմ ոստիկանության ուսումնասիրել, մասնավորապես, Վայոց ձորում տեղի ունեցածը։ Եթե վեհափառի դեմ բողոքի գործողություններում գծեր են անցել, դա պետք է հստակ արձագանք ստանա։

Պետությունը չպետք է միջամտի ներեկեղեցական հարցերին։ Ես տպավորություն ունեմ, եւ այդ բողոքի ակցիաների կազմակերպիչների մեջ կան եկեղեցու գործող հոգեւորականներ, հոգեւոր դասի հետ կապ ունեցող մարդիկ։ Վեհափառ Հայրապետին ի պաշտպանություն հանդես մի քանի հոգեւորականների հայտարարություններ լսելիս ես ապշել եմ, որովհետեւ անում են հայտարարություններ, որոնք արվում են կրակի վրա յուղ լցնելու համար»,-ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ տեղի ունեցող մասշտաբներն ու բովանդակությունը առայժմ իրեն թույլ են տալիս եզրակացնել, որ մենք ներեկեղեցական խնդրի հետ գործ ունենք. «Դա չի դարձել հանրային, որ կառավարությունն արձագանքելու անհրաժեշտություն ունենա․ Ինչ խոսք, օրինականության պաշտպանության հարցում պետությունն իր անելիքը պետք է անի, մասնավորապես, ոստիկանությունը, որպեսզի մենք այստեղ չունենա քիրավիճակ, որ ՀՀ-ում հաստատված սիրո եւ համերաշխության մթնոլորտը այն էլ եկեղեցու հետ գործ ունեցող մարդկան կողմից խաթարվի։ Դուք գիտեք, որ ոստիկանությունը գործողություն իրականացնել է Մայր աթոռի տարածքներն ազատելու ուղղությամբ, բայց ես կոչ եմ անում հոգեւոր դասին հավաքվել ու քննարկել իրենց խնդիրները ու մեզ նման խնդիրների առջեւ չկանգնեցնել»,-հայտարարեց ՀՀ վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Ամենաշատ