News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շաբաթ եւ կիրակի օրերին Իսպանիայի ափերի ջրերում առնվազն 479 միգրանտ է փրկվել: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով  Europa Press-ը:

Ըստ այդմ՝ փրկարարական գործողություններն իրականացվել են Ջիբրալթարի նեղուցում եւ Ալբերբոր ծովում: Դրանցում մասնակցել է Ծովում փրկության եւ անվտանգության իսպանական ծառայությունը եւ քաղաքացիական գվարդիան:

Միգրանտները, որոնց մեջ հարյուրից ավելի անչափահասներ կան, տեղափոխվել են Անդալուզիայի նավահանգիստներ: 2015 թվականին Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում հակամարտությունների սրման պատճառով այս տարածաշրջանից Եվրոպա ժամանող մարդկանց թիվը կտրուկ աճել է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ